Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ելույթի վերաբերյալ, որտեղ նա պահանջել է վերադարձնել ՀԱԵ գույքը, որը կողոպտվել է Հայոց ցեղասպանության տարիներին, իսկ հողերը՝ Հայաստանի Հանրապետությանը: «Գլխավոր դատախազի կարևոր պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունն արտահայտում է Հայաստանի իշխող շրջանակների դիրքորոշումը Թուրքիայի տարածքային ամբողջականության ու Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Այդ դիրքորոշումը հակասում է Հայաստանի պարտավորություններին, որոնք նա ստանձնել է միջազգային կազմակերպությունների առջև՝ ՄԱԿ և ԵԱՀԿ գլխավորությամբ: Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ոչ ոք չի կարող համարձակվել հողեր պահանջել Թուրքիայից»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: