10-րդ երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը փակվեց: Փառատոնի գլխավոր մրցանակը ստացավ սերբ ռեժիսոր Սրջան Գոլուբովիչի «Պարունակներ» ֆիլմը. ռեժիսորը փակման արարողությանը ներկա չէր, քանի որ արդեն մեկնել էր: Երկրորդ մրցանակը` «Արծաթե ծիրանը», ստացավ Մաջիդ Բարզեգարի «Փարվիզ»-ը: Ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվեց «Մեջտեղում ինչ-որ տեղ» ֆիլմին:
Միջազգային վավերագրական մրցույթի գլխավոր մրցանակը հասավ բուլղարացի Սվյատոսլավ Ստոյանովի «Սև ծովի վերջին ծովահենները» ֆիլմի:Մրցույթում նաև հատուկ մրցանակ կար, որին արժանացավ «Աշխարհ, որ մերը չէ» ֆիլմը:Հայկական համայնապատկերի «Ոսկե ծիրանը» հասավ հայ ռեժիսոր Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմին: «Արծաթե ծիրանին» արժանացավ Լուսին Դինքի «Սարոյանլենդ»-ը:
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութում գլխավոր մրցանակը Լեոն Պրուդովսկու «Բարի գալուստ և ցավակցում ենք» ֆիլմինն էր:ժյուրիի հատուկ մրցանակների արժանացան Լուկաշ Օստալսկու «Մայրը», Էլմար Իմանովի «Դագաղագործի ճոճանակը»: Ժյուրիի խրախուսական մրցանակներ ստացավ նաև Էրիկ Շմիթի «Քառատրոփ սլացող ռնգեղջյուրը»: FIPRESCI ժյուրիի մրցանակի արժանացավ Սալեմ Սալավաթի «Վերջին ձմեռը», Էկումենիկ ժյուրիինը` Ռուսուդան Չկոնիայի «Ժպտացեք» ֆիլմը:
Դարյա Օնիշչենկոյի «Արևելաբաղձություն»-ը խրախուսական մրցանակ ստացավ:Հայաստանում Բրիտանական խորհրդի մրցանակը ստացավ Թամարա Ստեփանյանի «Անթեղ»-ը, իսկ Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկությունը» սատացավ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ:
Ի դեպ,Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ մայրաքաղաքի մշակութային կյանքում ունեցած մեծ ավանդի համար Հարություն Խաչատրյանը պարգևատրվեց Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Մրցանակները հանձնելուց հետո փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանն ու ՎիվաՍելլ ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը 10-րդ հոբելյանական փառատոնը փակված հայտարարեցին, իսկ 11-րդի աշխատանքները` բացված: