15 հուլիսի 2013 - 10:32 AMT
Օզբիլիս. Այս պահին ես «Կուբանի» խաղացող եմ և ուզում եմ թիմի հետ նոր բարձրունքներ նվաճել

Այս հանգստյան օրերին մեկնարկել է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը: Առաջին տուրում «Կուբանը» ոչ ոքի` 1:1 է խաղացել «Ռուբինի» հետ: Կրասնոդարյան ակումբի կազմում աչքի է ընկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:

«Ռուբինը» շատ կազմակերպված թիմ է: Իսկ երբ իրենց կազմից ֆուտբոլիստ հեռացվեց, նրանք նահանջեցին իրենց կիսադաշտ և ամբողջովին կենտրոնացան պաշտպանության վրա»,- ասել է Օզբիլիսը:

Ֆուտբոլիստը խոստովանել է նաև, որ «Մոնակո» տեղափոխության մասին ոչինչ չգիտի: «Մոնակոն»- հայտնի ակումբ է, և շատերը կցանկանան այնտեղ հանդես գալ: Սակայն այս պահին ես «Կուբանի» խաղացող եմ և ուզում եմ թիմի հետ նոր բարձրունքներ նվաճել»,- Օզբիլիսի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը: