Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ, Ումեո սոցիոլոգիայի համալսարանի պրոֆեսոր Ստեֆան Սվալֆորսը նամակ է հղել Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովին՝ կոչ անելովԷդվարդՍնոուդենին Նոբելյան մրցանակ շնորհել: Այս մասին հայտնում է «ԲիԲիՍի»-ն:
Նամակում ասվում է, որ «չնայած իր շուրջ ստեղծված բարդ իրավիճակին, Սնոուդենի հերոսական ջանքերը լույս են սփռում այն լայնամասշտաբ լրտեսական գործունեության վրա, որն իրագործում է ԱՄՆ-ն: Շնորհիվ Սնոուդենի խիզախության, աշխարհը դարձել է առավել անվտանգ»,- գրում է պրոֆեսորը:
Իսկ Daily Mail-ը հաղորդում է, որ Սնոուդենը չի կարող ընդգրկվել 2013 թ-ի Նոբելյան մրցանակի թեկնածուների ցանկում, քանի որ առաջադրման վերջնաժամկետն ավարտվել է դեռ փետրվարի 1-ին, սակայն նա կարող է մրցանակի համար պայքարել 2014 թ-ին: Daily Mail-ը գրում է, որ եթե Սնուդենին, այնուհանդերձ, հանձնվի Նոբելյան մրցանակ, ապա նա կդառնա պատմության ընթացքում հեղինակավոր այդ մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը:
Հիշեցնենք, ԿՀՎ նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենը բացահայտել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզության վարչության գաղտնի ծրագրեր, ինչը միջազգային սկանդալի պատճառ է դարձել: