
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պոդոլսկի մերձակայքում մարդատար ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ:
Հանրապետության Նախագահը խնդրել է ցավակցության և զորակցության խոսքեր փոխանցել այդ ողբերգության արդյունքում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ բոլոր տուժածներին:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին` Մոսկվայի ժամանակով 13:00-ին Պոդոլսկի մերձակայքում ավտոբուսը բախվել է բեռնատարին, որի վարրոդը ՀՀ քաղաքացի է: Վթարի հետևանքով մահացել է 18 մարդ: