16 հուլիսի 2013 - 15:25 AMT
Էյր Արաբիան պաշտոնապես տվեց Հայաստան իրականացվող չվերթների մեկնարկը

Այսօր Էյր Արաբիա ավիաընկերությունը պաշտոնապես տվեց Հայաստան իրականացվող չվերթների մեկնարկը: Ընկերության ասյօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Էյր Արաբիա ավիաընկերության Կորպորատիվ հաղորդակցությունների և Հաճախորդների հետ հարաբերությունների ստորաբաժանման կառավարիչ Հուսամ Րայդանը և ավիաընկերության ՌԴ, ԱՊՀ և Եվրոպա տարածաշրջանային ղեկավար Րավինդրան Բհարաթանը ներկայացրեցին չվերթների բացման և իրականացման հաճախականությունն ու ժամկետները, հնարավոր ուղղություններն ու ավիաընկերության կողմից վարվող գնային քաղաքականության սկզբունքները, քննարկեցին նոր ուղևորափոխադրողի հայաստանյան շուկա ներգրավման անհրաժեշտությունը և նրա կողմից ներկայացված առաջարկների առանձնահատկություններն ու բազմազանությունը:

Չվերթները կմեկնեն Շարժայի Միջազգային Օդանավակայանից երեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 8:30` ժամանելով Զվարթնոց Միջազգային Օդանավակայան 11:15:Հետադարձ չվերթները տեղի կունենան նույն օրերին` Երևանից մեկնելով 12:35 և կժամանեն Շարժա 15:40 (տեղական ժամանակով):

Մինչև օգոստոսի 30-ը Երևան-Շարժա-Երևան հետադարձ չվերթի արժեքը կկազմի 175 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Էյր Արաբիա ավիաընկերությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կտրամադրի 30% զեղչ լրագրողական փաստաթուղթ ներկայցնելու դեպքում: