Ինտերնետում բացվել է նոր պորտալ, նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական սեկտորի առաջխաղացման հարցերին: «
SiliconArmenia.com» պորտալը տրամադրում է տեղեկատվություն ընթացիկ իրադարձությունների եւ Հայաստանում տեղեկատվական ոլորտում նորագույն մշակումների մասին, զետեղվում են հարցազրույցներ նոր ծրագրային լուծումների ոլորտում աշխատող առաջատար մասնագետների եւ գործարարների հետ: Նախագծի նպատակն է ՏՏ հայկական սեկտորի քարոզումը արտասահմանյան ներդնողների շրջանում, տեղի պրոֆեսիոնալների եւ սփյուռքի ձեռներեցների միջեւ հաստատուն կապերի ձեւավորումը, բիզնեսի վարման կարգի վերաբերյալ գիտելիքների փոխանցումը: Պորտալը ստեղծվել է Համաշխարհային բանկի եւ Բարձր տեխնոլոգիաների գծով հայերի ամերիկյան խորհրդի ֆինանսական աջակցությամբ: