17 հուլիսի 2013 - 10:09 AMT
Պարզվել է Շաքիի ջրվեժում խեղդված քաղաքացու ինքնությունը

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժում քաղաքացի է խեղդվել: Պարզվել է, որ Որոտան գետի «Գոշագյոլ» կոչվող հատվածում խեղդվել է Սիսիան քաղաքի բնակիչ, 1996 թ. ծնված Ա. Խաչատրյանը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՓՈւՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը և Սիսիան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխից ազատ ևս 8 հրշեջ-փրկարար: Ժամը 23.34-ին ջրասուզակ-ջրափրկարարները գետից դուրս են բերել Ա. Խաչատրյանի դին: