
Արդեն մի քանի օր է՝ ադրբեջանցի հաքերները հարձակումներ են գործում: Նախօրեին մի քանի կայքեր էին կոտրել, սակայն որոշ ժամանակ անց հնարավոր եղավ վերականգնել դրանց աշխատանքը: Ինչպես այսօր տեղեկացնում է ինֆորմացիոն անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, այս գիշեր ևս հարձակումները շարունակվել են, ինչի հետևանքով կոտրվել են ֊«Շանթ» հեռուստաընկերության կայքը, «Սփյուռ» տեղեկատուի կայքը, Հայպետհիդրոմետի կայքը և 30 այլ կայքեր:
Փորձագետը ենթադրում է, որ կայքերի մեծ մասը կոտրվել է, քանի որ դրանց արտադրող ընկերության մոտ հաքերները ինչ-որ խոցելիություն են գտել: