17 հուլիսի 2013 - 11:48 AMT
Ազատամարտիկներն այսօր կրկին կհանդիպեն վարչապետի հետ

Այսօր երեկոյան ազատամարտիկներ դարձյալ հանդիպելու են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Նա ասաց, որ ինչպես և վարչապետը խոստացել էր,առաջին հանդիպումից մեկ ամիս անց իրենց պատասխանելու են.

«Մենք կտեսնենք՝ ինչ է արվել այս մեկ ամսում, եթե մեր պահանջները բավարարվեն, շատ լավ կլինի, եթե՝ ոչ ստիպված են շարունակել պայքարը»,-ասաց ազատամարտիկը: Նշենք, որ ազատամարտիկները գիշերել են Ազատության հրապարակում:

Հիշեցնենք, որ ազատամարտիկները նստացույց էին անում Ազատության հրապարակում, նրանք պահանջում էին բարձրացնել իրենց թոշակները: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 7-ին հանդիպել է նրանց և խոստացել մեկ ամսվա ընթացքում խնդրին լուծում տալ: