
Մայրաքաղաքի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում «Երևան սիթի տուր» ծրագրի միջոցով 2013 թվականի մայիսից մինչև հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Երևանի զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագրից օգտվել է շուրջ 1400 զբոսաշրջիկ: Այս ամսին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ աղբյուրի՝ այս տարի «Երևան սիթի տուր»-ը աշխատանքն սկսել է մայիսի 1-ից: Միայն հունիս ամսվա ընթացքում զբոսաշրջային երթուղու ավտոբուսներով շրջել և մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձաններին ու տեսարժան վայրերին ծանոթացել են 450 անձինք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը 411 էր: Ծրագրից օգտվողների զգալի մասը օտարերկրյա զբոսաշրջիկներն են: «Երևան սիթի տուր»-ը նաև սփյուռքահայ և ՀՀ մարզերից Երևան այցելած շատ մարդկանց զբոսաշրջային քարտեզում է:
Շուրջ 2 ժամ տևողությամբ մայրաքաղաքային էքսկուրսն ընդգրկում է 8 կանգառ: Մայրաքաղաքի վերաբերյալ մատուցվող տեղեկատվությանը զբոսաշրջիկները ծանոթանում են 6 լեզվով: