Ինչպես արդեն հայտնել էինք Երևանում երթուղային տաքսիների գինը կթանկանա մինչև 150 դրամ: Քաղաքապետարանում սպասարկող ընկերությունների մասնակցությամբ այսօր խորհրդակցություն է հրավիրված:
Մինչ խորհրդակցությունը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը լրագրողներին հայտնեց, որ նոր սակագինը կգործի հուլիսի 20-ից: Նա հայտնեց, որ կբարձրանա նաև տրոլեյբուսների ուղեվարձը` 50-ից դառնալով 100 դրամ: