19 հուլիսի 2013 - 10:31 AMT
Հայաստանից Ռուսաստան շինանյութ տեղափոխող մեքենան ամբողջությամբ այրվել է

Հուլիսի 19-ին, ժամը 09.30-ին Վրաստանի Հանրապետության ԱԻ դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ հուլիսի 18-ին ժամը 21.30-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Պոնիչալա թաղամասում ամբողջությամբ այրվել է Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ուղևորվող «ԴԱՖ» մակնիշի 32ՏԼ735 պետհամարանիշով (կցորդ 01IL51) շինանյութ տեղափոխող բեռնատար ավտոմեքենան (վարորդ Լևոն Մարգասյան):

Զոհեր և տուժածներ չկան: