Բաքուն ուժեղ է Երեւանից ցանկացած ոլորտում, հավաստիացնում է Իլհամ Ալիեւը
«Ներկայումս Ադրբեջանն ունի մեկ մեծ խնդիր, դա Լեռնային Ղարաբաղի խնդիրն է»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով, մյուս խնդիրները աստիճանաբար կվերանան, իրենց լուծումն են ստանում սոցիալական խնդիրները, աշխատանք է տարվում բոլոր ոլորտներում: Բանակցություններ են ընթանում նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ: «Սակայն մեր համբերությունն էլ անսահման չէ: Մենք մտադիր չենք զիջումների գնալ մեր տարածքների հարցում: Ցանկացած ոլորտում, լինի դա ռազմական, կամ մեկ այլ ոլորտ, մենք ուժեղ ենք Հայաստանից: Հայաստանը երբեք չի կարողանա մրցակցել մեզ հետ: Կա հակամարտության լուծման երկու ուղի` խաղաղ եւ ռազմական: Ի վերջո խնդրի լուծման համար մենք կընտրենք այն ուղին, որն առավել ընդունելի կլինի»,-հավաստիացնում է ԱՀ ղեկավարը: