20 հուլիսի 2013 - 13:12 AMT
Ադրբեջանցի զինվորը սպանել է ծառայակցին

Ադրբեջանի ազգային բանակում զինվորը գնդակահարել է իր ծառայակցին: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, դեպքը տեղի է ունեցել Խոջավենդի շրջանում:

Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի բանակի զինվոր Անար Իբրահիմովը պահակակետում անգուշաբար կրակել է տաբելային զենքից: Գնդակը դիպել է նրա ծառայակից Շամխալ Վյուգար օղլու Ջաֆարովին( ծնված 1994 թվականին), ով տեղում մահացել է:

Նախարարությունից տեղեկացրել են, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: