22 հուլիսի 2013 - 11:08 AMT
+10 մեքենա. Հայտնի մարդիկ միանում են ուղեվարձի թանկացման դեմ ակցիային

Ավագանու նախկին թեկնածու Ալեն Սիմոնյանը քիչ առաջ տեղեկացրել է, որ այսօր` ժամը 13:00-ից, ինքը, Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) և ևս 10 մարդ, ովքեր մեքենա ունեն միանում են ուղեվարձի թանկացման դեմ ակցիային և դուրս են գալու Երևանի փողոցներ ու տեղափոխեն քաղաքացիներին:

Նշենք, որ Հայկ Մարությանը և Ալեն Սիմոնյանը երեկ ևս տեղափոխել են քաղաքացիներին: Նրանք իրենց մեքենաներով շրջել են Մաշտոցի պողոտայով՝ մարդկանց կանգառներից տեղափոխելով դեպի Կոմիտաս և հակառակը՝ հորդորելով չվճարել 150 դրամ։

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից հասարակական տրանսպորտի գինը Երևանում բարձրացել է 50 դրամով, ինչից հետո մայրաքաղաքում բողոքի ալիք է բարձրացել: Քաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ են ընթանում: