22 հուլիսի 2013 - 14:18 AMT
Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը միջազգային մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալ

Հուլիսի 20-21 Մոսկվայում կայացել է ձյուդոյի GRAND SHLEM վարկանիշային մրցաշար, որին մասնակցել են 40 երկրների 295 ձյուդոիստներ:

Բրոնզե մեդալակիր է դարձել Հովհաննես Դավթյանը (60 կգ):

Նա հաղթել է ղազախ Աիբեկ Իմաշևին և ՌԴ-ն ներկայացնող Ռոբերտ Մշվիդոբաձեին, բուլղար Յանիսլավ Գերչևին: Բրոնզե մեդալի համար Դավթյանը հաղթել է հոլանդացի Միկոս Սալմինենին:

Այս մրցաշարի մրցանակակիրները ձեռք են բերել համապատասխան վարկանիշային միավորներ 2016թվականի Օլիմպիական խաղերի համար: