
Մոսկվայի ոստիկանությունը թույլ է տվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդերեասյանին հանդիպել Պոդոլսկի մերձակայքում տեղի ունեցած վթարից հետո ձերբակալված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակը:
«Քննիչը տվել է պահանջվող թույլտվությունը, որ Անդրեասյանը հանդիպի Հարությունյանին»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում: Բեռնատարի հայ վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել է մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: