
Ֆեսյբուքյան «Վճարում ենք 100 դրամ» խմբում ակտիվիստներից մեկը գրել է, որ քիչ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել Հովհաննիսյան Բարսեղին Օպերայի կանգառում մարդկանց անվճար մեքենաներում տեղավորելու համար:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը հերքեց լուրը: Նա ասաց, որ այսօր ակցիայի մասնակիցներից որևէ մեկը բերման չի ենթարկվել. ոչ քաղաքացի, ոչ վարորոդ:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից հասարակական տրանսպորտի գինը Երևանում բարձրացել է 50 դրամով, ինչից հետո մայրաքաղաքում բողոքի ալիք է բարձրացել: Քաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ են ընթանում: