23 հուլիսի 2013 - 14:31 AMT
Ճապոնիայի Ժողովրդավարական կուսակցության գլխավոր քարտուղարը հրաժարական է տվել

Ճապոնիայի ընդդիմադիր Ժողովրդավարական կուսակցության գլխավոր քարտուղար Գոսի Հոսոն հրաժարական է տվել՝ պատասխանատվություն ստանձնելով ընտրություններում կրած պարտության համար: Այդ մասին այսօր հայտարարել են կուսակցության ներկայացուցիչները:

Կուսակցական մի շարք գործիչներ փորձել են նրան համոզել մնալ իր պաշտոնում, սակայն ապարդյուն: Նրա պաշտոնանկությունը արդեն հաստատել է կուսակցության նախագահ Բանրի Կաիեդան, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: