
ԱՊՀ-ում, Եվրոպայում, Կուբայում և Չինաստանում կբացվեն ռուսաց լեզվի ուսուցման կենտրոններ, հայտնել է փոխվարչապետ Օլգա Գոլոդեցի օգնական Ալեքսեյ Լևչենկոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա հայտնել է, որ ՌԴ կառավարությանը կից ստեղծվել է աշխարհում ռուսաց լեզվի և մշակույթի առաջխաղացման համակարգող խորհուրդ, որը գլխավորում է Գոլոդեցը:
Խորհուրդը ստեղծվում է համակարգելու համար իշխանական մարմինների հետ ռուսաց լեզվի ու մշակույթի տարածմանն ուղղված գործունեությունը:
Ծրագրի շրջանակներում կստեղծվեն կրթական կենտրոններ, որտեղ կդասավանդվի ռուսաց լեզու և ռուսական մշակույթ:
Ընթացիկ տարում այդ ծրագրի համար կհատկացվի 1,5 մլրդ ռուբլի: Ծրագիրը կիրականացվի հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում, օրինակ, Հայաստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուկրաինայում, Մոլդովայում: