25 հուլիսի 2013 - 12:41 AMT
Իսպանիայում գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 77

Իսպանիայի հյուսիս-արևմուտքում երկաթուղային վթարի հետևանքով, վերջին տվյալնելորվ, 77 մարդ է զոհվել, 143-ը՝ վիրավորվել է, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ շրջանային դատարանի ներկայացուցչի վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել 69 զոհի մասին: Ըստ գործակալության, փրկարարները բեկորների տակից 73 դիակ են հանել, ևս չորս հոգի մահացել է հիվանդանոցում: