25 հուլիսի 2013 - 13:09 AMT
Իրաքում ահաբեկչությունների զոհ է դարձել 30 մարդ

Սունի իսլամիստների ահաբեկչական գործողությունների արդյունքում անցած գիշեր Իրաքում մոտ 30 մարդ է զոհվել: Ինչպես հայտնել են Սուլեյման-Պեկ քաղաքի իշխանությունները, որը գտնվում է Բաղդադից 160 կմ հեռավորության վրա, գրոհայինները գնդակահարել են նավթի ցիստեռնների 14 վարորդների:

Հանցագործները բեռնատարների շարասյունը կանգնեցրել են կեղծ անցակետի մոտ: Բոլոր սպանվածները շիաներ էին:

Չորս զինծառայողներ զոհվել են զինվորականներ տեղափոխող միկրոավտոբուսի վրա հարձակման հետևանքով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: