25 հուլիսի 2013 - 12:41 AMT
Եգիպտոսի դատախազությունը «Մահմեդական եղբայրներից» մեկի առաջնորդին ձերբակալելու թույլտվություն է տվել

Եգիպտոսի դատախազությունը «Մահմեդական եղբայրներից» մեկի առաջնորդին ձերբակալելու թույլտվություն է տվել, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Բացի այդ, ձերբակալություն է սպառնում շարժման ևս 8 անդամների: Բոլորին մեղադրում են բռնություն հրահրելու մեջ:

Ավելի վաղ եգիպտական դատախազությունը հայտարարել էր պաշտոնանկ նախկին նախագահ Մուրսիի հանդեպ քրեական հետապնդում սկսելու մասին: Շարժման ղեկավար Մոհամմեդ Բադիային արդեն մեկ անգամ ձերբակալել են , սակայն, հետո ազատ են արձակել: