Ամերիկացի վերլուծաբան. ԱՄՆ-ի պատերազմը Իրանի դեմ կսկսվի Ադրբեջանի տարածքից
«Ալ-Ջազիրա» կայքում հրապարակվել է ՄԱԿ-ի Իրաքում միջուկային զենքի առկայության ստուգման գծով նախկին հսկիչ Սքոթ Ռիտտերը: «Իրանի դեմ Ամերիկայի պատերազմն արդեն սկսվել է» հոդվածում Ռիտտերը գրում է.«Այսօր Բուշի վարչակազմը խոսում է դիվանագիտության եւ Իրանի հարցի խաղաղ լուծման ցանկության մասին, ինչպես դա եղավ Իրաքի վրա հարձակվելուց առաջ»: Սակայն, ըստ նրա, Վաշինգտոնն արդեն փորձել է Իրանը գրավելու մի քանի տարբերակներ` ԻԻՀ-ի օդային տարածքի խախտումը ԱՄՆ ՌՕՈՒ հետախուզական ինքնաթիռների կողմից, ինչպես նաեւ 2005 թվականի հուլիսին «Մոջահեդդին էլ Խալգ» կազմակերպության կողմից ռումբերի պայթեցումները Թեհրանում, որին աջակցել էր ԿՀՎ-ն, նշում է հեղինակը:
«Հյուսիսում, հարեւան Ադրբեջանում, ԱՄՆ զինվորականները Թեհրանը գրավելու համար Ադրբեջանում հատուկ կայան են պատրաստում զանգվածային ռազմական ներկայության, տեղակայման համար: Խորհրդային Միությունը երկար տարիներ շահարկել է էթնիկ կապերը հյուսիսային եւ իրանցի ադրբեջանցիների միջեւ «սառը պատերազմի» ժամանակ, եւ այժմ նույն փաստարկից ներքին օգտագործման համար օգտվում է ԿՀՎ-ն, որի ռազմականացված օպերատիվ աշխատակիցները ուսուցանում են Ադրբեջանին արագ արձագանքման ուժեր ստեղծելու ոլորտում, որոնք ունակ կլինեն գործելու Իրանի ներսում Թեհրանում մտավորական կրթված շրջանակների եւ մոլլաների միջեւ դիմակայություն եւ մրցակցություն հրահրելու նպատակով: Սակայն դա միայն տարբերակներից մեկն է, որի համար ԱՄՆ-ն նախապատրաստում է Ադրբեջանը:
Ամերիկյան ռազմական ավիացիան, որը կտեղակայվի Ադրբեջանի առաջատար կայաններում, շատ ավելի կարճ տարածք ստիպված կլինի հաղթահարել, Թեհրան հասնելու համար: Բացի այդ, գոյություն ունի Թեհրան տանող շատ ավելի կարճ ճանապարհ` ծովափնյա մայրուղին, որը Կասպից ծովի ափեզրով Ադրբեջանից տանում է Թեհրան: Ամերիկացի ռազմական ռազմավարներն արդեն սկսել են մշակել ռազմական խաղերի սցենարներ, որոնց համար պայման է հանդիսանում իրենց բազմաֆունկցիոնալ ուժերի ծավալումն Ադրբեջանում: Այդ ուժերի տեղակայման ծրագրի մշակումը լավ մտածված է Ադրբեջանում ԱՄՆ ՌՕՈՒ տեղակայման եւ այնտեղ օդանավակայանի ծառայություններ ստանալու շնորհիվ»,-ասվում է հոդվածում: