25 հուլիսի 2013 - 12:45 AMT
ՀԿԵ-ն պատրաստվում է Երկաթուղայինների օրվան

Հուլիսի 24-ին ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հանդիպել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ Գյումրիում, որտեղ ՀԿԵ ղեկավարության որոշմամբ կնշվի երկաթուղայինների մասնագիտական տոնը: Հանդիպման շրջանակներում մարզպետին ներկայացվեցտոնակատարության կազմակերպման աշխատանքների ընթացքը: Մասնավորապես, մարզպետը հանգամանորեն ծանոթացավՀայաստանում երկաթուղային տեխնիկայի առաջին թանգարանի կազմավորմանը, որի բացումը կկայանա օգոստոսի 4-ին՝տոնակատարության շրջանակներում, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Ֆելիքս Ցոլակյանը բարձր գնահատեց տոնի կազմակերպման ընթացքը՝ նշելով, որ ՀԿԵ կողմից երկաթուղայինի օրվա անցկացումըԳյումրիում վկայում է Հայաստանում ընկերության ներգրավվածության մասին ոչ միայն երկրի արտադրատնտեսական, այլև մշակութային ևսոցիալական ոլորտներում:

Բարձր գնահատելով ՀԿԵ՝ Գյումրու երկաթուղային հանգույցի զարգացմանն ուղղված համալիր աշխատանքը (այստարվա մայիսին վերաբացվեցին Գյումրու լոկոմոտիվային և վագոնային-վերանորոգման դեպոները), Ֆ. Ցոլակյանը հատուկ ընդգծեցընկերության կողմից թանգարանի բացման կարևորությունը, ոին ունի ոչ միայն տեխնիկական, այլև մշակութային նշանակություն: Մարզպետիխոսքերով՝ թաբգարանի գտնվելու վայրն ընտրված չէ պատահական. չէ՞ որ Գյումրիից է սկիզբ առնում Հայաստանի երկաթուղուպատմությունը:

Իր հերթին «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ողջունեց տեղական իշխանությունների՝ ընկերության աջակցմանկառուցողական մոտեցումը՝ բարձր գնահատական տալով վերջիններիս ներգրավվածությունը տոնի կազմակերպման հարցում: Ըստ Վ.Ռեբեցի՝ ուշագրավ է, որ այս տարի երկաթուղայինի օրվան նվրիված տոնակատարության ծրագիրը մտցվել է «Գյումրին՝ ԱՊՀ2013մշակութային մայրաքաղաք» համաքաղաքային ծրագրի մեջ: Վերջինս անխոս երկաթուղայինների մասնագիտական տոնին տալիս էհատուկ նշանակություն: Ինչպես նշեց գլխավոր տնօրենը, տոնակատարության շրջանակներում հյուրերին սպասվում է մի շարքանակնկալներ. կվերականգնվի Գյումրու 19-րդ դարի (Ալեքսանդրապոլի) պատմական մթնոլորտը, հանդիսավոր կերպով կբացվիՀայաստանում առաջին երկաթուղային տեխնիկայի թանգարանը, տոնակատարության մասնակիցներին սպասվում է համերգային ծրագիր,ինչպես նաև որպես հերթական նվեր քաղաքին՝ «Հոկտեմբեր» կինոթատրունում կցուցադրվի գեղարվեստական ֆիլմ՝ երկաթուղայինթեմայով:

Երկաթուայինի օրը մասնագիտական տոն է, որի շրջանակներում նշվում է երկաթուղային տրանսպորտի նվիրյալներիմասնագիտական ձեռքբերումները և ոլորտի զարգացումը: Տոնն առաջին անգամ նշվել է Ռուսական կայսրության հաղորդակցմաննախարարի՝ կնյազ Միխայիլ Խիլկովի № 68 1896 թ. հուլիսի 28-ի հրամանով (հուլիսի 10-ը՝ նոր տոմարով):