25 հուլիսի 2013 - 16:58 AMT
Հուլիսի 25-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410.66 դրամ

Հուլիսի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,800 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 411.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.00 դրամ:

Հուլիսի 25-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410.66 դրամ՝ հուլիսի 24-ի համեմատ աճելով 0,33 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 540.96 դրամ, հուլիսի 23-ի համեմատ նվազելով 2.03 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0,11 կետով՝ 12.59 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: