25 հուլիսի 2013 - 19:52 AMT
«Հաղ-թա-նակ». Քաղհասարակությունը նշում է իր հաղթանակը

Կանգառներում ուղեվարձի բարձրացման դեմ պայքարը շարունակող քաղաքացիական հասարակությունը՝ տեղեկանալով, որ քաղաքապետը կասեցրել է ուղեվարձի բարձրացման մասին որոշումը՝ Փոքր կենտրոնով երթ սկսեց. այժմ նրանք արդեն հասել են Ազատության հրապարակ: Բոլորը բղավում են «հաղ-թա-նակ» ու շնորհավորում միմյանց այդ հաղթանակի առթիվ: Նրանք նաև նշում են, որ սա Հայաստանի առաջին հաղթանակն է: Երիտասարդներին են միանում նաև տարեցները, երեխաներն ու մյուս անցորդները:

Վարորդներն ազդանշաններով ևս միանում են երիտասարդներին:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ կասեցնում է հուլիսի 20-ից ուժի մեջ մտած ուղեվարձի բարձրացման մասին իր որոշումը: