Հուլիսի 26-ին հանրապետության տարածքում կդիտվի մեծ մասամբ ամպոտ եղանակ, պարբերաբար հավանական է անձրև և ամպրոպ: Հնարավոր է քամու ուժգնացում 15-18մ/վրկ, տեղ-տեղ, առավելապես արևելյան շրջաններում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ:
Արարատյան դաշտում առատ տեղումներ չեն սպասվում, միայն տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև: Տաթևում կդիտվի ամպոտ եղանակ, սպասվում է անձրև: Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-4 աստիճանով: Սևանի ջրի ջերմաստիճանը +19 է:
Երևանում կդիտվի փոփոխական ամպամածություն, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամի պոռթկումներով մինչև 12-15մ/վրկ: Երեկոյան պարզեցում: Ցերեկը +30+32, երեկոյան +23+25: