26 հուլիսի 2013 - 16:14 AMT
Արաս Օզբիլիսը «Սպարտակի» հետ 5-ամյա պայմանագիր է կնքել

Հայ կիսապաշտպան Արաս Օզբիլիսը դարձել է Մոսկվայի «Սպարտակի» խաղացող: Ինչպես հաղորդում է championat.com-ը, ֆուտբոլիստը 5-ամյա պայմանագիր է կնքել «Սպարտակի» հետ:

Ամենայն հավանականությամբ, նա կընտրի 11 համարի մարզաշապիկը: Այդ համարով հանդես էր գալիս «Սպարտակի» լեգենդար կիսապաշտպան Անդրեյ Տիխոնովը:

«Սպարտակում» է ելույթ ունենում նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: