27 հուլիսի 2013 - 12:46 AMT
«Շիրակ կենտրոն». Նույնիսկ Սիրիայում, ուր պատերազմ է, նման աղքատություն չկա

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, Գյումրիում ապաստանած սիրիահայ ընտանիքների ապրելակերպին ծանոթանալու և օգնություն տրամադրելու նպատակով, այցելել են Հովսեփյանների ընտանիքին: Նրանք օրերս են Սիրիայից Գյումրի եկել: Զրույցի ընթացքում Աստղիկ Հովսեփյանը հայտնել է, որ իրենք դժվարությունների են հանդիպում հիմնականում աշխատանք գտնելու հարցում: Այս սիրիահայ ընտանիքի անդամները պարզապես զարմացած էին Գյումրում ամեն քայլափոխի աչքի զարնող աղքատության փաստից. «Նույնիսկ Սիրիայում, ուր պատերազմ է, նման աղքատություն չկա»: