7 մարտի 2006 - 13:08 AMT
Մինչեւ 2015 թվականը հայկական բանակը պետք է համապատասխանի համաշխարհային չափանիշներին
«Մենք մեր առջեւ նպատակ ենք դրել մինչեւ 2015 թվականն ունենալ համաշխարհային չափանիշներին համապատասխանող բանակ»,- հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, «երբեմն ռուսաստանյան ԶԼՄ-ներում հայտնվում են ոչ այնքան բարեկամական հրապարակումներ այն մասին, որ Երեւանն իր առջեւ նպատակ է դնում կառուցել բանակ, որը կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին»: «Դրանք տարբեր բաներ են», - ընդգծել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Ըստ նրա, Հայաստանը «ցանկություն ունի համագործակցել եւ' ուրիշ երկրների, եւ' ՆԱՏՕ-ի հետ», սակայն այդ համագործակցությունը «չի զարգանում հայ-ռուսական ռազմական համագործակցության հաշվին»: «Մենք մեր արեւմտյան գործընկերներից չենք թաքցնում մեր հարաբերությունները Ռուսաստանի, ռուսաստանյան Զինված Ուժերի հետ»,- ավելացրել է Սերժ Սարգսյանը: