Թուրքիան կարող է ռազմական օգնություն ցույց տալ Ադրբեջանին
Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական դաշինք կնքելու դեպքում, «վարջինս կարող է ռազմական օգնություն ցույց տալ Ադրբեջանին»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալին: Նրա խոսքերով, ներկայիս դրությամբ երկրների միջեւ դեռեւս ռազմական դաշինք ստեծթելու վերաբերյալ պայմանագիր չի կնքվել: Նա ընդգծեց, որ ճիշտ չի համարում Լեռնային Ղարաբաղի հակամրտության ռազմական կարգավորումը: «Ամեն դեպքում, կողմերը պետք է ձգտեն խաղաղության»,- նշել է Մորալին:
Թուրքիայի դեսպանը նկատել է, որ ներկայումս, երկու երկրների միջեւ կնքված ռազմական համագործակցության պայմանագրի համաձայն, Թուրքիան Ադրբեջանի Զինված Ուժերին տարբեր կարգի օգնություն է ցույց տալիս: «Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ տարբեր ծրագրեր է իրագործում: Մենք այս տարի եւս պատրաստվում ենք օգնություն ցույց տալ ինչպես տարբեր բնույթի ծրագրերի իրագործման, այնպես եւ այլ կարգի հարցերում , եւ նաեւ կշարունակենք ծրագրերի իրագործումը: Մենք օգնություն ցույց կտանք տեխնիկա տրամադրելով, զինվարժություններ անցակցնելով եւ այլն»,- ընդգծել է դեսպանը, հայտնեւմ է ԱՊԱ գործակալությունը: