Մեծ Բրիտանիան պաշտպանում է Ղարաբաղյան հարցով բանակցությունների շարունակությունը
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուժային ճանապարհի վերաբերյալ վերջին օրերին հնչած հայտարարությունները, բացասաբար են ընդունվում»: Այդ մասին մարտի 6-ին հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիսթոուն: Նրա խոսքերով, խաղաղ բանակցությունները առավել օպտիմալ ճանապարհն է ղարաբաղյան հարցի կարգավորման համար: «Մեծ Բրիտանիան պաշտպանում է Ղարաբաղյան հարցով բանակցությունների շարունակությունը եւ գտնում է, որ դա ամենաընդունելի տարբերակն է, որ երաշխավորում է երկարաժամկետ խաղաղություն եւ համապատասխանում է բոլոր կողմերի հետաքրքրություններին»,- նշեց բրիտանացի դիվանագետը: Լորի Բրիսթոուն ասեց, որ «նա չունի որեւէ պատրանք խնդրի ռազմական կարգավորման վերաբրյալ, որ սառեցված է արդեն երկար տարիներ»: «Սակայն ես ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները հավատարիմ են հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորություններին, եւ մենք համաձայն ենք նրանց դիրքերին»,- հայտարարել է դեսպանը, հայտնում է «Թրենդը»: