7 մարտի 2006 - 16:56 AMT
Թուրքիան ուշադիր հետեւում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին
«Սառը պատերազմի ավատից հետո եւ մինչ օրս Հարավային Կովկասը դրամատիկ իրադարձությունների վայր է հանդիսանում: Ազգամիջյան եւ տարածքային հարցերի հողի վրա բախումները հազարավոր մարդկանց կյանք խլեցին, իսկ տասնյակ հազարավորները լքեցին իրենց տները, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Նրա խոսքերով, «սառեցված հակամարտությունների» առկայությունը ամենամեծ խոչընդոտն է տարածաշրջանում երկարատեւ կայունության հաստատման եւ զարգացման համար: Այսօր հարավկովկասյան տարածաշրջանը իր հարուստ օգտակար հանածոներով եւ հատուկ աշխարհագրական դիրքով դարձել է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոններից մեկը: Ինչպես նշել է Ա.Գյուլը, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացում անհրաժեշտ է օգտվել միջազգային հանրության այդ ուշադրությունից: «Տարածաշրջանում անկայունության որեւէ դրսեւորում իրենից այն ներուժն է ներկայացնում, որ բացասաբար է անդրադառնում նաեւ Թուրքիայի շահերի վրա: Ուստի կարեւորվում է հակամարտությունները լուծելու ջանքերի ակտիվացումը, որը կընդունվի բոլոր կողմերից եւ կբխի միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից»,-հավելել է նա:

«Հիմնական սկզբունքները, որոնց վրա հիմնված է մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում, հանրահայտ են: Այս հակամարտությունը, որը հրահրվեց Հայաստանի կողմից միջազգային իրավունքի այնսպիսի նորմերի խախտման պատճառով, ինչպիսիք են գոյություն ունեցող սահմանների խախտումը բռնի մեթոդներով, ինչպես նաեւ տարածքային ամբողջականության սկզբունքի, որը վերաբերում է ոչ միայն տարածաշրջանի պետություններին, այլ նաեւ բոլոր այն կողմերին, որոնց համար կարեւոր է Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունությունը: Թուրքիան հենց սկզբից լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ուշադիր հետեւում է հակամրտության կարգավորմանը: Մենք դեռեւս հուսով ենք, որ Պրահայի ձեւաչափի շրջանակներում հնարավոր կլինի խաղաղ կարգավորման հասնելը: Կարեւոր է է երկխոսության շարունակությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ նախագահների եւ արտգործնախարարների մակարդակով»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը իր լուման կներդնի տարածաշրջանային համագործակցության զարգացման եւ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացման գործում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, մենք պահպանում ենք հավատը կարգավոման ուղիներ ակտիվորեն որոնելու առումով: Մենք շարունակում ենք ԵԱՀԿ Մինսկի գործընթացում տեսնել այն հենքը, որը թույլ կտա գտնել հակամարտության լուծումը:Մենք համոզված ենք, որ առկա անհամաձայնությունները հաղթահարելու համար օգտակար կլինի տարաբնույթ մոտեցումը, ինչպես նաեւ կրեատիվ նորույթները»,-ավելացրել է Ա.Գյուլը: Նրա խոսքերով, «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման ընթացքում փետրվարի 10-11 Փարիզում որեւէ առաջընթաց չգրանցվեց, ինչն առաջացրեց միջազգային հանրության ափսոսանքը»: «Կարծում եմ, բոլորի համար շահավետ կլիներ, եթե 2006 թվականին հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակվեին»,-ամփոփել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: