17 հունվարի 2003 - 18:52 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Հայաստանը երկարաձգել է Վրաստանին էլեկտրաէներգիայի մատակարարման ժամկետը մինչեւ փետրվարի 1-ը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում, համաձայն եղած պայմանագրի, էներգամատակարարումը հարեւան երկիր պետք է դադարեցվեր հունվարի 15-ին, եւ ժամկետը երկարաձգվել է վրացական կողմի խնդրանքով: Համաձայն աղբյուրի, Վրաստան օրական միջին հաշվով արտահանվում է շուրջ 2 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա` 1 կՎտ/ժամի դիմաց 2,5 ցենտ գնով: Ընդ որում, վճարումների առնչությամբ խնդիրներ չեն ծագում: Նշենք, որ Հայաստանին մինչ օրս պարտք է Թբիլիսիի բաշխիչ էլեկտրացանցերի նախկին մենաշնորհատեր «Սաքէներգո» ձեռնարկությունը` 4,4 մլն դոլար: ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով` այդ գումարից վրացական կողմը վճարել է ընդամենը 400 հազար դոլար: