31 հուլիսի 2013 - 14:47 AMT
Մարկ Սաղաթելյանի հոգեհանգիստը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում

Մարկ Սաղաթելյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ հուղարկավորության արարողությունը՝ օգոստոսի 2-ին՝ Երևանում: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկացավ «Շարմ հոլդինգ» ընկերությունից:

Հիշեցնենք, որ հայտնի շոումենը մահացել է այսօր՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում: Մարկ Սաղաթելյանն այնտեղ էր տեղափոխվել երեկ` սուր լեյկոզ ախտորոշմամբ: