8 մարտի 2006 - 14:55 AMT
Սերժ Սարգսյան. «Չեմ կարծում, թե Հայաստանին գունավոր հեղափոխություն է սպառնում»
Հայաստանում հեղափոխությունների առումով իրավիճակը հանգիստ է: Այդ մասին ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: «Կարծում եմ, այդ փուլն արդեն անցել է, քանի որ հեղափոխությունները գրավիչ են որոշակի ժամանակահատվածում, հանրության որոշ մասի համար: Իսկ հետո գալիս է սթափությունը եւ իմաստավորումը: Ես միշտ կողմնակից եմ եղել զարգացման էվոլյուցիոն, ոչ թե հեղափոխական զարգացմանը»,-հավելել է նա: «Չեմ կարծում, թե Հայաստանին գունավոր հեղափոխություն է սպառնում: Հայ հասարակությունն արդեն ի վիճակի է աստիճանաբար զարգանալ: Ընթացիկ տարվա սեպտեմբերին մենք կնշենք մեր հանրապետության ստեղծման 15-ամյակը: 15 տարին իհարկե շատ չէ, սակայն Հայաստանի համար դա արդեն բավարար ժամկետ է հասուն պետություն համարվելու համար: Ցավոք, մեր առաջին հանրապետությունը գոյատեւեց ընդամենը մի քանի ամիս: Եվ մենք ձեռքբերում ենք համարում այս 15 տարին»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: