8 մարտի 2006 - 15:14 AMT
Ղարաբաղյան խնդիրը 2006 թվականին կարգավորելու հնարավորությունները դեռեւս սպառված չեն
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզային հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ին Հայաստանինցուցաբերվող աջակցության համար, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Կողմերը կարեւորեցին այն, որ տնտեսական աջակցությունը ուղեկցվում է ժողովրդավարական բարեփոխումներին աջակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր` կարեւորելով ժողովրդավարության խորացումը Հայաստանում:

Իր հերթին Մեթյու Բրայզան եւս կարեւորեց ժողովրդավարության խորացումը Հայաստանում` նշելով, որ այդ շրջագծում են եւ հակամարտությունների կարգավորումը, եւ էներգետիկ անվտանգությունը, եւ տնտեսության զարգացումը` առանձնապես կարեւորվեց կոռուպցիայի դեմ պայքարը, որպես կայուն ներդրումների հնարավորության ապահովում: Երկուստեք կարեւորվեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի կենսագործումը: Անդրադարձ եղավ Լեռնային Ղարաբաղի խնդրին: Ըստ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի, 2006-ը հարցի խաղաղ կարգավորման հնարավորությունները չի սպառել եւ դեռ առկա են բանակցային գործընթացում հաջողությունների հնարավորություններ: Մ. Բրայզան եւս կարեւորեց հարցի լուծումը տարածաշրջանի զարգացման համար: Այս շրջագծում կար-որվեց նա- հար-անների հետ հարաբերությունների նորմալացումը: Կարեւորվեցին ԵՄ նոր հարեւանության ծրագրի եւ Եվրաատլանտյան համագործակցության զարգացման հնարավորությունները: