«Կուբանի» գլխավոր մարզիչ Դորինել Մունթյանուն խոստովանել է, որ հասկանում է երկրպագուների տրամադրությունն այն բանից հետո, երբ թիմը լքեց կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:
«Բայց եթե նայենք մարզչի աչքերով, ապա նա արդեն դարձել էր խաղացող, ով չէր ցանկանում այլևս մնալ «Կուբանում»: Այդ իսկ պատճառով, նա դժվար թե մեզ օգներ: Եթե մարդ միշտ մտածում է ոչ թե թիմի, այլ այն լքելու մասին, ապա նա լավ ազդեցություն չի ունենում մթնոլորտի վրա»,- ասել է Մունթյանուն:
23-ամյա Օզբիլիսը հուլիսի 26-ին հինգ տարվա ժամկետով պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակի» հետ: