2013թ. հուլիսին հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2012թ. հուլիսի համեմատ գրանցվել է համապատասխանաբար 0.4% և 3.7% գնաճ:
Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հուլիսին 2012թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գինը նվազել է 2.0%-ով, իսկ դիզելային վառելիքի գծով արձանագրվել է0.4% գնաճ:
Այսօրվա դրությամբ «Սուպեր» տեսակի բենզինը կարելի է ձեռք բերել 530 դրամով, «Պրեմիումը»՝ 500 դրամով, «Ռեգուլյարը»՝ 480 դրամով: