1 օգոստոսի 2013 - 12:36 AMT
Մեկ տարում հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է 0.5%-ով

2013թ. հուլիսին հունիսի համեմատ սպառողական շուկայում գրանցված 0.4%գնաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (հուլիսի 1-30-ի դրությամբ) 0.5% նվազումով (ՀՀ դրամն արժևորվել է):

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների 1.9% նվազում և հաշվարկային փոխարժեքի 7.7% հավելաճ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, 2013թ. հուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 410.5 դրամ, ինչը 0.5%-ով ցածր է 2012թ. հուլիսի համապատասխան ցուցանիշից (412.6 դրամ):