Այսօր տեղի է ունեցել ռեժիսոր Լուսինե Գևորգյանի «Լուսինը կորցրել է հիշողությունը» ֆիլմի պրեմիերան: Ժապավենը երկու ստեղծագործող մարդկանց ներաշխարհի, հրաշքի սպասման և, կյանքի իմաստի փնտրտուքների մասին է:
Ֆիլմի ստեղծագործական անձնակազմը տեղեկացնում է, որ կինոնկարը նկարահանվել է ետպատերազմյան տարիներին, երբ Հայաստանում բեմադրական ֆիլմեր գրեթե չէին ստեղծվում:
Աղբյուրը տեղեկացնում է, որ այսօր «Լուսինը կորցրել է հիշողությունը»-ի ռեժիսոր Լուսինե Գևորգյանը ծանր հիվանդ է և չունի բուժում ստանալու հնարավորություն: