9 մարտի 2006 - 12:57 AMT
Դենիել Ֆրիդը Երեւանում եւ Բաքվում կքննարկի Ռամբույեի բանակցությունների արդյունքները
Հաջորդ շաբաթ տեղի կունենա ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Դենիել Ֆրիդի այցը Հայաստան եւ Ադրբեջան: Այդ մասին Վաշինգտոնում լրագրողներին է հայտնել ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մըքքորմակը: Նրա խոսքերով, ուղեւորության նպատակներից մեկն է վերջերես Ռամբույեկում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հանդիպման քննարկումը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: