2 օգոստոսի 2013 - 12:05 AMT
Քաղաքապետարանի մոտ նստացույց անողներին սատարելու համար այսօր ֆլեշ-մոբ կանցկացվի

Երևանի քաղաքապետարանի մոտ շարունակվում է «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության անդամների նստացույցը: Նրանց սատարելու համար այսօր մայրաքաղաքում ֆլեշ-մոբ է անցկացվելու: Ժամը 14.30-ին, Երևանի 6 տարբեր կետերից 6 խումբ կուղևորվի քաղաքապետարան: Խմբերը երթի ընթացքում բարձրացնելու են պաստառներ, որոնք իրենց հերթին մասն են մի մեծ նկար-կոչի, որը ժամը 15:30-ին կհավաքվի բոլոր խմբերի՝ քաղաքապետարան հասնելուն պես:

Խմբերը քաղաքապետարան են հասնելու քաղաքի վեց տարբեր կետերից՝ Երիտասարդական մետրոյից, Օպերայից՝ «ՍանտաՖե»-ի կանգառ, «Տաշիր» առևտրի կենտրոնից, ճոպանուղուց, ավտոկայանից, Կոնդի եկեղեցուց:

Ակտիվիստները նշում են, որ այսպես ևս մեկ անգամ ցույց կտան իրենց համախմբվածությունը: