
Գերմանական կարմիր խաչի կողմից Երևանում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Գերմանական կարմիր խաչի արտաքին կապերի վարիչ Միխայիլ Ուիբելի հանդիպման ժամանակ:
Մարգարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի և մարդասիրական կարևոր առաքելության համար:
Միխայիլ Ուիբելը նշել է, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցությունն այսուհետ ևս կլինի շարունակական:
Հանդիպման վերջում Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու սոցիալական կարևոր նշանակություն ունեցող բարեգործական բոլոր նախաձեռնություններին։