5 օգոստոսի 2013 - 10:34 AMT
Բալահովիտում արկ է հայտնաբերվել

Նախօրեին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Զինավան թաղամասի թիվ 2 շենքի մուտքում արկ է հայտնաբերվել:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատաքներ իրականացնող կենտրոնի սակրավորների խումբը:

Հրշեջ-փրկարարները և ՀՆՓԱԻ սակրավորները վնասազերծել են արկի պարկուճը և հանձնել Աբովյանի ոստիկանության բաժնի աշխատակիցներին: