
Բնապահպանական պետական տեսչության հուլիսի 29-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.25 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 2.06 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ մուտք է եղել 1.67 մլն դրամ գումար: