7 օգոստոսի 2013 - 11:37 AMT
Դամասկոսում որոտացած պայթյունի հետևանքով 18 մարդ է զոհվել

Դամասկոսում որոտացած պայթյունի հետևանքով 18 մարդ է զոհվել: Պայթուցիկները տեղադրված են եղել մեքենայի մեջ, հայտնում է Associated Press-ը:

Պայթոյւնի վայրում հրդեհ է բռնկվել, տուժել են հարակից շենքներն ու մոտակայքում կայանված ավտոմեքենանները: Պայթոյւնի պատասխանատվությունը որևէ մեկը չի ստանձնել:

Հաղորդվում է նաև, որ ապստամբները երկրի հյուսիսում խոշոր ավիաբազա են գրավել: Այնտեղ ապաստանել էին Ասադի կողմնակիցները: