Օգոստոսի 6-ին Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, Լիբի Հեֆերնը և դեսպանատան «Աջակցող ձեռքեր» կազմակերպության ներկայացուցիչները միացան Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնին» Արագածոտնի մարզի Ուջան գյուղում՝ օգնելու Ալեքսանյաններին կառուցել սեփական կացարանը:
Երկար տարիներ Ալեքսանյանների տասներկու անձից բաղկացած ընտանիքն ապրել է մի փոքր տան մեջ: Տարիներ շարունակ նրանք խնայողություններ են կուտակել, որպեսզի ընտանիքի համար տուն կառուցի, որով էլ անցած տարի սկսվել է տան շինարարությունը, սակայն խնայողությունները բավական չէին շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար:
« Այսօր ԱՄՆ դեսպանատան «Աջակցող ձեռքեր» կազմակերպության խումբը խանդավառությամբ միացավ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնին» Ուջան գյուղում՝ օգնելու Ալեքսանյանների ընտանիքին: Ուրախալի էր ականատես լինել այն լավ գործին, որ Ֆուլեր կենտրոնն անում է կարիքավոր ընտանիքների համար և համեստ ներդրում անել այդ գործի համար:
«Աջակցող ձեռքերը» համայնքին ծառայելու կամավորական խումբ է, որտեղ դեսպանատան հայ և ամերիկացի անդամներ աշխատում են միասին՝ իրականացնելով տարբեր ծրագրեր»,- ասաց Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: